Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:47 13-05-2025

«Վեյմարյան եռանկյունի» հանդիպման մաանակիցներն ընդգծել են հրադադարի կարևորությունը

30 օրով հրադադարը թույլ կտար ունենալ «բանակցությունների տարածք արդար, ամբողջական և կայուն խաղաղության համար», հայտարարել են Լոնդոնում կայացած «Վեյմարյան եռանկյունի» ձևաչափի (ընդլայնված՝ «Վեյմար+») հանդիպման մասնակիցները։ «Այս պահի դրությամբ Ռուսաստանը լրջորեն ձգտումներ չի ցուցաբերում»,- ընդգծել են նրանք։

Այս ձևաչափը միավորում է Գերմանիային, Ֆրանսիային և Լեհաստանին՝ Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։ Ուկրաինայի կողմից բանակցություններին մասնակցել է երկրի արտաքին գործերի վարչության ղեկավար Անդրեյ Սիբիգան։

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ 2025 թվականին կավելացնի Ուկրաինային տրամադրվող օգնությունը ևս 3 միլիարդ եվրոյով։ Այս միջոցները կտրամադրվեն` չհաշված 40 միլիոն եվրո մարդասիրական օգնությունը։

Բրիտանական մայրաքաղաքում կայացած հանդիպման ընթացքում բանակցությունների մասնակիցները քննարկել են նաև Եվրոպական հանձնաժողովի կարևոր նախագծերը՝ ուղղված եվրոպական պաշտպանության ուժեղացմանը։ Դրանց թվում են «Անվտանգություն և գործողություններ Եվրոպայի համար» (SAFE) մեխանիզմը և «Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագիրը» (EDIP)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի