Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:05 13-05-2025

Apple-ը բարձրացնում է iPhone-ների գինը Թրամփի մաքսատուրքերի պատճառով. Fox Business 

Apple ընկերությունը մտադիր է բարձրացնել նոր iPhone-ների գները՝ Թրամփի մաքսատուրքերի աճի պատճառով։ Ընկերությունը փորձում է բացահայտ ձևով չկապել գնաճը մաքսատուրքերի հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով նոր տեխնոլոգիաների և դիզայնի վրա։

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը նշել է, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկում սակագների ազդեցությունը մեղմելու համար՝ ամերիկյան շուկայի համար նախատեսված iPhone-ների մի մասը Չինաստանից տեղափոխելով Հնդկաստան։ Հնդկաստանում արտադրված սարքերը ԱՄՆ ներմուծելիս ենթարկվում են ավելի ցածր մաքսատուրքերի։

Քուքի խոսքով՝ արդեն երկրորդ եռամսյակում ԱՄՆ ուղարկվող iPhone-ների զգալի մասը կարտադրվի Հնդկաստանում։ Այնուամենայնիվ, Apple-ը կանխատեսում է, որ գործող սակագնային քաղաքականության պատճառով այս եռամսյակում ընկերությունը կունենա շուրջ 900 միլիոն դոլարի լրացուցիչ ծախս, ինչը կարող է շարունակվել նաև ապագայում, եթե սակագները չվերանայվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան