Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:30 09-05-2025

Հարցը որոշվա՞ծ է. ե՞րբ հրաժարական կտա Նոր Նորքի թաղապետը  

Տարածված տեսակետ կա, թե ՔՊ-ական իշխանությունները քաղաքական բարոյականության նորմերով չեն առաջնորդվում, արհամարհում են դրանք, չեն ճանաչում այդպիսի սահմաններ։ Ամեն դեպքում՝ այդ նորմերին հավատարմության մասին հրապարկավ որևէ մեկը չի խոսել։ Չկա նաև նախադեպ, որը հիմք ընդունելով, հնարավոր է գնահատել պաշտոնյայի հակահասարակական վարքը, նշել, թե ինչպես է իշխանությունը վարվել և կվարվի նման պաշտոնյայի հետ։

Օրինակ՝ Նոր Նորքի վարչական շրջանի շենքում բլոգեր Արթուր Չախոյանին թաղապետի ու նրա ստորադասների կողմից խմբակային ծեծի ենթարկելու փաստը հակասական գնահատականների է արժանացել, քանի որ նախադեպ չկա, այսպիսի միջադեպի վերաբերյալ իշխանությունների բարոյական սկզբունքային դիրքորոշման մասին որևէ մեկին հայտնի չէ։ Միջադեպի վերաբերյալ ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության հայտարարություններից պարզ չէ, թե իշխանությունը ի՞նչ հիմքով, ի՞նչ քաղաքական որոշում է ընդունելու դրա վերաբերյալ։ Այդ որոշմամբ՝ Նոր Նորքի թաղապետը հրաժարակա՞ն է տալու, թե՞ շարունակելու է պաշտոնավարել։

Նկատենք, որ ժողովրդավարական երկրներում հակահասարակական վարք դրսևորած պաշտոնյան անմիջապես հրաժարական է տալիս ներքին խաղաղությունը պահպանելու նպատակով։ Հայաստանի պարագայում ներքին խաղաղությունը չի կարևորվում իշխանությունների կողմից։ Հակառակը, ՔՊ համակիրներն առիթը բաց չեն թողնում ատելություն ցուցադրելու ժողովրդի կամ նրա մի հատվածի հանդեպ։

Իրավճակը փոխվեց մայիսի 7-ին, երբ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նշեց, որ նման իրավիճակներում պետք է գործեն սկզբունքային մոտեցումներ։ Սա արդեն նորություն է։ Պարզվում է, որ կան սկզբունքային մոտեցումներ, պարզապես հանրությունն այդ մասին չգիտի։ Վարչապետն այս անդրադարձում կիրառեց արժեհամակարգ բառը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ սկզբունքային մոտեցումը հիմնավորվելու է ժողովրդավարական արժեքներով, որոնք ժողովրդավարական երկրներում աստվածներին հավասար բարձրության վրա են։

«Եթե մեկը ասի, որ «Հանրապետություն» կուսակցությունը այս նույն ընկալումը չունի, ես կզարմանամ շատ խիստ, և դրանից պետք է բխեն կոնկրետ հետևանքներ՝ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ»,- նշել է վարչապետն, ապա հավելել, որ անկախ նրանից, թե ով է պաշտոնյան, բոլորը պարտավոր են պահպանել քաղաքացիական և պաշտոնեական վարքականոնը։ «Բոլորս մարդիկ ենք, կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել, բայց կա որոշակի կանոն»,- ասել է Փաշինյանը։

Այս գնահատականից ենթադրելի է, որ Փաշինյանը Նոր Նորքի թաղապետի վերաբերյալ ոչ միայն դիրքորոշում ունի, այլև որոշում ունի։ Այսինքն՝ նրա պաշտոնանկության հարցը բովանդակային առումով՝ որոշված է։ Մնում է որոշել, թե ե՞րբ հրաժարական կտա Նոր Նորքի թաղապետը, և ո՞վ կնշանակվի նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնավարել մինչև նոր ընտրությունները։

Փաինյանն ակնարկում է նաև, որ այս հարցի վերաբերյալ քննարկում է ունենալու գործընկեր Արամ Սարգսյանի հետ, վստահ լինելով, որ վերջինս իր հետ համաձայնվելու է։ Իսկ եթե Արամ Սարգսյանը չվարվի այնպես, ինչպես կառաջարկի Փաշինյանը, ապա վերջինս խիստ կզարմանա։ Սա, ըստ էության, վերջնագիր է, ուղղված «Հանրապետություն» կուսակցությանը։ Ու դժվար չէ կանխատեսելը, թե ինչ կանի երկրի խիստ զարմացած ղեկավարը։

Պատկերավոր ասած՝ Փաշինյանը պահանջում է Նոր Նորքի թաղապետի «գլուխը»։ Այսպիսով՝ կփորձեն տպավորություն ստեղծել, թե ՔՊ-ն ու «Հանրապետությունը» քաղաքական բարոյականության չգրված կանոններով են առաջնորդվում, հարգում ժոովրդավարական արժեքները։ Հույս կա նաև, որ այս զոհաբերությունը նախադեպի ուժ կստանա, քաղաքական բարոյականության կանոնները կամրապնդվեն, և Նոր Նորքի թաղապետի հակահասարակական, հակաժողովրդավարական, անմարդկային, ամոթալի արարքը ոչ մի պաշտոնյա չի համարձակվի կրկնել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»