Ներքին 1 տարի առաջ - 12:59 08-05-2025

Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց այդ որոշմանը պետք է գա «Հանրապետություն» կուսակցությունը. Ալեն Սիմոնյան

Նոր Նորքի թաղապետարանում կատարվածը շատ վատ դեպք է,շատ վատ, բայց դրա հասցեատերը «Հանրապետություն» կուսակցությունն է։ Այս մասին ԱԺ-ում ասաց Ալեն Սիմոնյանը։

«Քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, երեկ վարչապետը ասել է։ Կարևոր է, որ այդ հետևանքը «Հանրապետություն» կուսակցությունը գիտակցի, պետք է իրենք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է, այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով, «Հանրապետություն» կուսակցությունը, եթե հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, ապա ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։

Այո, ՔՊ-ն կարծում է, որ թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց այդ որոշմանը պետք է գա «Հանրապետություն» կուսակցությունը։ Ես կարծում եմ, որ «Հանրապետություն» կուսակցությունը պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա»,-ասաց նա ընդգծելով, որ ինչ ասում է Արամ Սարգսյանը՝ ճիշտ է ասում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան