Ներքին 1 տարի առաջ - 11:12 08-05-2025

Մրգաշեն գյուղում բախվել են «Mercedes ML»-ն ու «Kia Sorento»-ն, որը հայտնվել է դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ա.-ի վարած «Mercedes ML» և Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Գ.-ի վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարաներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, 1 պտույտ շրջվել ու հայտնվել դաշտում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով