Ներքին 1 տարի առաջ - 09:58 25-11-2024

Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan March»-ը. կա 4 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia Sorento» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիովրեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Տարածքը սահմանազատել են պարեկները, հրշեջ-փրկարարաներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով