Ներքին 1 տարի առաջ - 13:24 07-05-2025

Հույս ունեմ՝ Ավինյանը չի ասի, որ 135,000 դոլարի բիթքոյններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից

Տիգրան Ավինյանի 2024 թվականի հայտարարագրում նրա բիթքոյնները 1.81-ից աճել են մինչև 3.62. այս մասին գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ բիթքոյնի արժեքը նախորդ տարվա ընթացքում միջինում կազմել է մոտ $75,000 դոլար, իսկ ներկայումս՝ $95,000 դոլար: Այսպիսով, Ավինյանի՝ մեկ տարվա ընթացքում 1.81 բիթքոյնի աճը նշանակում է, որ նա կծախսեր մոտ $135,000 դոլար, սակայն նրա 2024 թվականի հայտարարագրված եկամուտը կազմում է մոտ $116,418 դոլար: Ես պարզապես հույս ունեմ, որ Ավինյանը մեզ չի ասի, որ ինքը 135,000 դոլարի բիթքոյններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից։

Սա Ավինյանի միայն պաշտոնական հայտարարված եկամուտներն ու ունեցվածքն է, սակայն, նրա շուրջ ծավալված բոլոր կոռուպցիոն սկանդալներից ելնելով, ես բացարձակապես չեմ զարմանա, եթե նրա կարողությունը գնահատվի տասնյակ միլիոնավոր դոլարներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»