Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:04 06-05-2025

Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո օդանավակայաններում թռիչքները ժամանակավորապես դադարել են. DW

Մոսկվայում խոցվել է 19 անօդաչու թռչող սարք։ Մեկի բեկորները ընկել են Քաշիրսկոյե մայրուղու շրջակայքում, այս մասին գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Տելեգրամի իր ալիքում։ Նախնական տվյալներով՝ լուրջ վնասներ կամ տուժածներ չկան։ Baza տելեգրամյան ալիքը պարզաբանում է, որ բեկորները հարվածել են բազմահարկ շենքի՝ «Քաշիրսկայա» մետրոյի կայարանի մոտ։

Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել է ինքնաթիռների շարժը։ «Ռոսավիացիան» նաև հայտնել է, որ ժամանակավորապես փակվել են Կալուգայի, Վոլգոգրադի, Սամարայի, Սարատովի, Նիժնի Նովգորոդի, Կազանի, Նիժնեկամսկի, Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայանները։ Մի քանի ժամ անց այդ սահմանափակումները հանվել են։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ գիշերը Վորոնեժի մարզում խոցվել է ևս 18, իսկ Սարատովում՝ 10 անօդաչու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում