Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:51 05-05-2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կմեկնի Մոսկվա. DW

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հաստատել է, որ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի զորահանդեսին՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին։

«Ես հենց հիմա պատրաստվում եմ մեկնել այդ տոնակատարությանը։ Եվ վերջ»,- ասել է նա մայիսի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Նրա խոսքով՝ իր հետ կմեկնեն երկու ուսանող, ինչպես նաև մի քանի պատգամավորներ Սլովակիայի և Եվրոպական խորհրդարաններից, բայց ոչ որպես պաշտոնական պատվիրակություն։

Ֆիցոն նաև քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որ նա չի ցանկանում անվտանգության երաշխիքներ տրամադրել այն օտարերկրյա առաջնորդներին, ովքեր պատրաստվում են մեկնել Մոսկվա՝ մասնակցելու զորահանդեսին կամ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մոսկվա այցը հաստատել են նաև Չինաստանի իշխանությունները։ Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ երկրի նախագահ Սի Ցզինփինը Ռուսաստան կայցելի մայիսի 7-ից 10-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան