Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:28 04-05-2025

Թազա ավտոբուսնին մենակ տելեվիզրով տեհանք. ալավերդցի

Ալավերդու ներհամայնքային տրանսպորտը տևական ժամանակ է՝ կաթվածահար վիճակում է։ Ալավերդի-Սանահին-Սարահարթ 3-րդ համարի երթուղում հիմա 3 ավտոբուս կա։

Մի ժամանակ, քաղաքի թե՛ ներքևի ու թե՛ վերևի հատվածից կես ժամը մեկ երթուղային էր աշխատում, հիմա բնակիչները կանգառում ժամերով տրանսպորտի են սպասում:

Ուշանալուց բացի՝ երթուղին սպասարկում է շահագործման ժամկետը վաղուց սպառած «պազիկներով», որոնք շատ հաճախ կես ճանապարհին են թողնում ուղեւորներին: Երկու տարի առաջ Ալավերդին «Ապրելու երկիր» հիմնադրամի կողմից ամբողջովին նոր 6 միկրոավտոբուսներ նվեր ստացավ:

Համայնքին նվիրաբերված, սակայն սեփականության իրավունքով հիմնադրամին պատկանող ավտոբուսներն Ալավերդիում այդպես էլ երթուղի դուրս չեկան:

Ալավերդու կոմունալ տնտեսության ավտոպարկում տեւական ժամանակ կայանված նոր ավտոբուսները տեղացած ուժեղ կարկուտից վնասվեցին: Քաղաքային իշխանությունները խոստացան նորոգել ու շահագործել:

Սակայն Ալավերդիում իշխանափոխություն եղավ, ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հայտարարեց, որ նախորդ համայնքապետի հեռանալուց հետո ավտոբուսները «անհետացել» են, եւ որ միկրոավտոբուսների՝ պաշտոնապես համայնքին հանձնման փաստաթուղթ չկա:

Ինչեւէ, նոր ավտոբուսներն այդպես էլ չշահագործվեցին Ալավերդիում, ըստ լուրերի՝ դրանք հիմա Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում են:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»