Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 13-05-2025

Դեբեդ գետը իմ տանովն ա գնում. ալավերդցի 

Սարահարթի 3/12 շենքի տանիքի խնդիրը նոր չէ: Վերջին տասնամյակում փոխված համայնքապետերը խնդրին տեղյակ եղել են, միջոցներ ձեռք առել են միայն մասնակի նորոգումներով, սակայն վիճակը ծայրահեղ սրվել է երկու տարի առաջ օգոստոսին՝ աննախադեպ կարկտահարությունից հետո: Վերջին հարկում բնակվող տիկին Տաթեւը պատմում է, որ խոհանոցի բոլոր կաթսաներն արդեն չեն հերիքում տան անկյուններում շարելու համար: Անկողինները պոլիէթիլենային թաղանթով փակում է, բայց անօգուտ, հորդառատ անձրեւների շրջանում տանն, ինչպես դրսում, կաթում է:

Շենքի որոշ մուտքերի վերջին հարկերում ընդհանրապես բնակիչներ չկան, բնակարաններում ու շքամուտքում արդեն նաեւ մետաղական կոնստրուկցիաներն են կոռոզիայի ենթարկվել, մի մասը ծռմռվել, մի մասն էլ ընդհանրապես ընկել է: Բայց էլի՝ անհանգստացած են միայն բարձր հարկերում ապրողները: Համայնքապետարանից տեղեկացրել են, որ որպես բնակիչների կողմից հիմնանորոգման ծրագրին ներդրում անհրաժեշտ է հավաքագրել 1 մլն 600.000 դրամ,սա դեռ տարիներ առաջվա հաշվարկով: Գումարը չի հավաքագրվել, առաջնահերթությունը տրվել է մեկ այլ շենքի: Իսկ 3/12 շենքի բնակիչները ստիպված են ապրել անձրեւաջրերի տակ, խոնավության մեջ, քանի որ բացակա հարեւաններն այդպես էլ չեն ցանկանում ֆինանսական մասնակցութուն ունենալ վերանորոգման ծրագրին, իսկ դա, ըստ համայնքապետարանի, պարտադիր պայման է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով