Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 14:32 02-05-2025

Նոր պատժամիջոցներ, Մասկին ուղարկեք Մարս, թուրքերը մարիխուանա են շնչել. Միջազգային մամուլ

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է նոր կարգավորում, որով ներդրող օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ այսպես կոչված «ոսկե վիզա»՝ 300 հազար դոլար ներդնելու դեպքում։Այս մասին գրում է RBC-ն։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ օտարերկրացիները պետք է ներդրում կատարեն Ղազախստանում գրանցված ընկերությունների կանոնադրական կապիտալում կամ տեղական արժեթղթերում։ Այս պահանջը բավարարած անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմել ներդրողին տրվող հատուկ վիզայի համար։ «Ոսկե վիզան» հնարավորություն է տալիս հետագայում ստանալ բնակության թույլտվություն՝ մինչև 10 տարի ժամկետով։ Նախաձեռնության նպատակն է խթանել արտաքին ներդրումները՝ ապահովելով ավելի գրավիչ ներդրումային միջավայր։


Թուրքիայի Լիջե քաղաքում շուրջ 25,000 մարդ պատահաբար ենթարկվել է մարիխուանայի ծխի ազդեցությանը, երբ ոստիկանությունը այրել է մոտ 20 տոննա բռնագրավված թմրանյութ։Այս մասին գրում է Turkey Today-ը։ Իշխանությունները նախատեսել էին այրել այն բաց տարածքում, սակայն քամու պատճառով ծուխը տարածվել է դեպի բնակեցված տարածքներ։ Արդյունքում, բնակիչները շուրջ հինգ օր շնչել են թմրանյութ պարունակող օդը՝ առանց այդ մասին տեղեկանալու։

Այս և միջազգային մամուլի այլ ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով