Ներքին 1 տարի առաջ - 23:11 01-05-2025

Լարված իրավիճակ՝ Երևանում․ բնակիչները պահանջում են՝ Ավինյանը գրչի մեկ հարվածով չոչնչացնի գողտրիկ այգին․ shamshyan.com

«Էրեբունի» օդանավակայանի հարևանությամբ՝ Արշակունյաց պողոտա 135 հասցեում գտնվող, ժողովրդին հայտի օդաչուների շենքի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն հարցի հետ կապված, որ շենքի դիմացի այգու մի մասի վրա, որտեղ գտնվում են նաև մարզասարքերը ցանկանում են երկհարկանի շենք կառուցել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները՝ շենքի համատիրության նախագահ Հարութ Գևորգյանի գլխավորությամբ, ասում էին․

«Այս փոքր կրպակի սեփականատերը որոշել է այգուց շուրջ 56 քառակուսի մետր մակերեսով տարածք իրենով անել ու տեղը ըստ մեզ հասաց լուրերի երկհարկանի շինություն կառուցել։ Ո՞վ է տեսել նման բան, որ երեխաների խաղահրապարակը, որտեղ գտնվում են նաև մարզասարքեր, հատկացնեն բնակչին երկհարկանի շինություն կառուցելու համար։ Գիտենք, որ նրան հաջողվել է սեփականաշնորհել ու անգամ շինթույլտվություն ստանալ, բայց թե ինչպես, դա պարզ չէ։ Դիմել ենք Երևանի քաղաքապետարան ու խոստացել են, որ մեզ պատասխանեն միչև այս ամսվա 9-ը։ Մեր ձեռքով խնամված այգին, որը կենսական նշանակություն ունի այս շենքի համար, ինչ-որ մեկի թեթև ձեռքով հատկացվել է կրպակի սեփականատերին, որ ծառերը կտրի, շենքը կառուցի ու օդներս փակի։ Մի թե այլ՝ ավելի հարմար տարածք չկար շինարարության համար, քան այս այգին։

Ուզում ենք հավատանք, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մեզ սպառիչ պատասխան կտա, կչեղարկի շինթույլտվությունը և թույլ չի տա, որ այստեղ որևէ շենք կառուցվի»։

SHAMSHYAN.com-ի հետ է կապնվել նաև կառուցապատողը, ով ներկայացնում է իր տեսակետը, որը մենք ներկայացնում ենք ընթերցողին։

«Ձեզ եմ դիմում Արշակունյաց 135/28 հասցեում գտնվող շինարարության հետ կապված։ Ես՝ Եղիշե Մանուկյանս, գույքը գնել եմ նախկին տիրոջից, որտեղ 30 տարի շարունակ գործող խանութ է եղել։ Սեփականացրել եմ 2017 թվին և երկհարկանի խանութ կառուցելու շինթույլտվություն եմ ստացել 2020 թվականին, սակայն 44-օրյա պատերազմը, Սանասարի ճակատում զոհված և հետմահու արիության մեդալի արժանացած որդուս՝ Գևորգ Եղիշեի Մանուկյանի կորուստը խափանեցին բոլոր պլաններս։ 2023 թվականին դիմել և երկարացրել եմ շինթույլտվությունը, սակայն շինարարությունը իրականացնելու ընթացքում բախվել եմ խոչընդոտների։ Որոշ մարդիկ ուզում են տիրանալ այդ գույքին, նրանք նույնիսկ ինձ միջնորդավորված ձևով առաջարկել են վաճառել գույքը, սակայն մերժում ստանալուց հետո կազմակերպված ձևով խոչընդոտում են շինարարությանը՝ վիճաբանություններ հրահրելով և ապատեղեկատվություն տարածելով»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում