Ներքին 1 տարի առաջ - 10:18 05-04-2025

Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում. Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները ի նշան բողոքի փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պռոշյան և Քասախ գյուղերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը, պահանջելով, որպեսզի Կառավարությունը՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չեղյալ հայտարարի իր որոշումը, որով հազարավոր բնակիչների դարձրել է անարդարության զոհ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել են.

«Արդար չի, ինչո՞ւ ենք ասում դարձել ենք անարդարութան զոհ, որովհետև նրա կայացրած որոշումը արդար չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ Դ. Խուդաթյանը որոշում է ստորագրել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը:

Ըստ իրենց ներկայացրած տվյալների՝ երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն:

Այդ չակերտավոր բարեփոխումը մի շարք խնդիրներ է ստեղծելու Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների համար:

Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել, երթուղին էլ աշխատում է գերծանրաբեռնված»:

Գյուղացիների հետ այս պահին հանդիպում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան