Ավելին 1 տարի առաջ - 10:32 30-04-2025

Քանյե Ուեսթը պատրաստվում է թողարկել սկանդալային նոր ալբոմ՝ «Cuck V2» անվամբ. Variety

Ամերիկացի ռեփեր և երաժիշտ Քանյե Ուեսթը պատրաստվում է ներկայացնել իր նոր ալբոմը, որը կրում է «Cuck V2» անվանումը։ Նախնական տվյալներով՝ ալբոմում ներառված են երգեր, որոնք անդրադառնում են մի շարք հակասական թեմաների՝ Հիտլերի կերպարին, Հիսուս Քրիստոսի մասին պատկերացումներին, ինչպես նաև հնարավոր Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին գրում է Variety-ն։

Ուեսթը վերջին տարիներին բազմիցս հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում իր հնչեցրած սկանդալային հայտարարություններով և արտահայտություններով։

Նրա նոր ստեղծագործական նախագիծը, ըստ քննադատների, կարող է կրկին բուռն արձագանք առաջացնել թե՛ երաժշտական, թե՛ հասարակական մակարդակներում։

Թե երբ կլինի ալբոմի պաշտոնական թողարկումը, դեռ հստակ նշված չէ, սակայն համացանցում արդեն հայտնվել են որոշ երգերի հատվածներ և նախնական վերնագրեր, որոնք վկայում են Ուեսթի՝ ստանդարտներից դուրս, վերլուծական և երբեմն սադրիչ մոտեցման մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան