Ավելին 5 տարի առաջ - 19:18 23-07-2021

Քանյե Ուեսթը իր նոր ալբոմի շնորհանդեսի հինգ հազար տոմս է բաժանել

Ռեփ կատարող Քանյե Ուեսթն իր նոր «Donda» ստուդիական ալբոմը կներկայացնի Ատլանտայի «Mercedes Benz» մարզադաշտում: Այս մասին գրում է Associated Press- ը:

Ալբոմը անվանակոչվել է Ուեսթի մոր՝ Դոնդայի անունով, որը մահացել է 2007 թվականին, 58 տարեկան հասակում պլաստիկ վիրաբուժության բարդություններից:

Տասներորդ ստուդիական ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա երգչի հայրենի քաղաքում:

Պարբերականը նշում է, որ Ուեսթը 5000 տոմս է նվիրել Ատլանտայի որոշ համալսարանների դասախոսներին, աշխատակիցներին և ուսանողներին:

Ալբոմի շնորհանդեսը կհեռարձակի նաև Apple Music հոսքային ծառայությունը։

«Donda» սկավառակը հասանելի կլինի ունկնդրելու համար արդեն այս ուրբաթ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան