Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:22 30-04-2025

Ռուսաստանում նախատեսվում է կրճատել համալսարաններում վճարովի տեղերի քանակը. Vedomosti

Ռուսաստանում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որի նպատակն է կրճատել պետական բուհերում վճարովի հիմունքներով ուսանողների ընդունելության ծավալները։

Փաստաթուղթը արդեն ստացել է հավանություն, և ներկայացվել է քննարկման Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում։ Այս մասին գրում է Vesomosti-ն։

Նախագծի համաձայն՝ վճարովի տեղերի քանակի որոշումը այլևս համալսարանների իրավասության ներքո չի լինի։

Այն կանցնի Ռուսաստանի կառավարության վերահսկողության ներքո, ինչը ենթադրում է ավելի կենտրոնացված կառավարում։

Փոփոխությունը, ըստ նախաձեռնողների, ուղղված է կրթական համակարգի որակի բարձրացմանը, օրինագիծը նախատեսվում է ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը։

Մասնագետները ենթադրում են, որ այս քայլը կարող է էապես փոխել ռուսական բարձրագույն կրթության ֆինանսավորման և հասանելիության սկզբունքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»