Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:12 30-04-2025

ՆԱՍԱ-ի գիտնականներ․ Երկրի վրա կյանքը կվերանա մեկ միլիարդ տարի անց. LA Grada

ՆԱՍԱ-ի գիտնականները կանխատեսում են, որ Երկրի վրա կյանքի գոյությունը կարող է դադարել մոտ մեկ միլիարդ տարի անց։ Այդ ժամանակ արեգակը զգալիորեն կտաքանա, ինչի արդյունքում մոլորակի վրա կձևավորվեն կյանքի համար անպիտան պայմաններ։ Այս մասին գրում է La Grada-ն։

Հետազոտողների գնահատմամբ՝ արեգակի ճառագայթումը շարունակաբար ուժեղանալու է, ինչի հետևանքով Երկրի մակերևույթի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա։

Արդյունքում կգոլորշիանան օվկիանոսները, մթնոլորտը կկորցնի իր կայունությունն, իսկ բույսերն ու կենդանիները այլևս չեն կարողանա գոյատևել։

Մասնագետների խոսքով՝ այդ պահը կդառնա անդարձելիության կետ, որից հետո մոլորակը կվերածվի չոր, ամայի և անկենդան անապատի։

Թեև խոսքը շատ հեռավոր ապագայի մասին է, գիտնականները ընդգծում են, որ նման կանխատեսումները կարևոր են ոչ միայն Երկրի, այլև Արեգակնային համակարգի երկարաժամկետ զարգացումը հասկանալու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում