Ներքին 1 տարի առաջ - 19:06 29-04-2025

Վեհափառն ընդունել է Վրաստանի նախագահին

Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը՝ երկարաժամկետ կայունության և զարգացման ապահովման համար։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik Վրաստանը։

Նշվում է, որ Վրաստանի նախագահն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Վեհափառն ու Վրաստանի նախագահը քննարկել են վրաց և հայ ժողովուրդների միջև դարավոր պատմական բարեկամությունը, նաև Վրաց ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։