Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:42 29-04-2025

ՍԴ-ն խախտել է ժամկետները` ցուցաբերելով անգործություն, հարցը թողեցին դատախազության դաշտում

Այսօր ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ ծավալուն ասուլիսով, որի առանցքում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն էր։

Նրա խոսքով, Սահմանադրական դատարանը խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջները։ Դիմումը ներկայացվել էր դեռևս 2021թ. նոյեմբերին, մինչդեռ Սահմանադրական դատարանի կողմից որոշումը կայացվել է միայն 3 ու կես տարի անց՝ խախտելով օրենքով նախատեսված 9 ամսվա առավելագույն ժամկետը։ Նույնիսկ եթե հաշվի առնվի գործի կասեցման ժամանակահատվածը, այնուհանդերձ Սահմանադրական դատարանը գերազանցել է իննամսյա ժամկետը ավելի քան 2 տարով։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք