Ներքին 4 տարի առաջ - 23:57 06-04-2022

Շներին կապեցին, ինձ բաց թողեցին զանգողի վրա. զոհվածների մայրերը՝ Աննա Հակոբյանի վաղվա խնջույքի մասին

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին նախատեսել է միջոցառում անցկացնել և հրավիրել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին՝ այս անգամ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս առիթով համացանցում բուռն քննարկումներ են կրկին խնջույք կազմակերպելու համար։

Պարզելու համար, թե ի՞նչ տրամադրվածություն ունեն այս անգամ ծնողները, Oragir.news-ը կապ հաստատեց պատերազմում զոհված տղաների ծնողների հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք ստացել են առաջարկ և արդյո՞ք ընդունելու, մասնակցելու են, սակայն մի քանիսը պատասխանեցին, որ չնայած առաջարկին՝ բացառվում է իրենց այնտեղ լինելը։

Շուշանը, որի որդին զոհվել է Ջրականում, ասաց, որ խնջույքին մասնակցող մայրեր կան, որոնք իսկապես զոհվածների ծնողներ են. «Գնում-գալիս են Եռաբլուր իրենք, տեսել եմ, բայց նրանք, այսպես ասած, հատուկ մայրեր են՝ Աննայի համար աշխատող, իսկ մեզ ոչ մի զանգ չի եկել, բայց բոլորս էլ գիտենք էդ մի քանիսին։ Ես իրենց որ տեսա նկարով, միանգամից ճանաչեցի»։

Պատերազմում զոհված Ավագ Նազարյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ հրավեր եղել է, բայց չի մասնակցելու միջոցառմանը. «Բնականաբար չեմ մասնակցելու այդ միջոցառմանը։ Ես ո՞նց կարող եմ հող հանձնողի հրավերն ընդունել։ Ես երբեք իմ ու մեր երեխաների պատիվը գետնով չեմ տա»։

Ջրականում զոհված Նարեկ Արտուշյանի մայրը՝ Սաթենիկ Տիգրանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը խնջույքին մասնակցելու հրավեր ստացել է, սակայն մերժել է. «Որ զանգ եկավ տիկնոջ պատվերով, ես այդ ժամանակ Եռաբլուրում էի, շներին կապեցին, ինձ բաց թողեցին զանգողի վրա։ Էդ աղջիկն անմիջապես հեռախոսը դրեց։ Հարձակվեցի իր վրա, լավ է, չհասցրեցի վատ բառեր ասել Աննա Հակոբյանին»։

Հիշեցնենք, որ վարչապետի կին Աննա Հակոբյանը կանանց տոնի կապակցությամբ նախորդ ամիս՝ մարտի ութին, ևս կազմակերպել էր խնջույք, որը բուռն քննարկվեց ու դժգոհությունների առիթ ստեղծեց հանրության շրջանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով