Ներքին 2 տարի առաջ - 13:32 06-06-2024

Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. սևազգեստ մայրերը կառավարության մոտ էին

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության մոտ։ Նրանք պահանջում էին արդեն 17 տարվա վաղեմություն ունեցող և ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների մահվան հանգամանքների արդար քննություն։

«Մենք անձամբ այսօր գործ ունենք Նիկոլ Փաշինյանի և Աննա Վարդապետյանի հետ, որովհետև այդ երկուսն են լավ տիրապետում մեր տղաների գործերին, ուսումնասիրել են։ Բայց առ այսօր դատախազն արդեն 1,9 ամիս է՝ մեր գործին ընթացք չի տալիս, նույն էլ Փաշինյանը, ով ասել էր՝ «ինչ կլինի՝ եկեք ինձ մոտ»։ Հիմա ո՛չ ընդունում է, ո՛չ մեր հարցին պատասխան է տալիս։ Հիմա ուզում ենք ինքը տեսնի, որ Աննա Վարդապետյանը ստախոս է»,- ասաց մայրերից մեկը։

«Վարդապետյանին ուզում ենք ասել, որ Դուք ստախոս եք, ստում եք, երբ ԱԺ-ում զեկույցի ժամանակ հայտարարում եք, որ այս 5 քրեական գորոծով նախկիններից չկան աշխատողներ։ Դու ստում ես, Վարդապետյան Աննա։ Արշակ Մարտիրոսյանը և Գուրգեն Հակոբյանը աշխատում են Զինվորական դատախազությունում և բարձր պաշտոններին են»,- ասաց մայրերից մեկը՝ նշելով, որ նրանք այս գործերը հսկող դատախազն են եղել տարիներ շարունակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան