Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:21 28-04-2025

Կուրսկի ազատագրումից հետո Ուկրաինայում պատերազմը կդադարեցվի՞. քաղաքագետի կարծիքը

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի զինված ուժերը ազատագրել են Կուրսկի շրջանը ուկրաինական զորքերից։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք դա կարող է հանգեցնել ռուս-ուկրաինական խաղաղության հաստատման։

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։



Ըստ Բոզոյանի՝ Կուրսկի ազատագրումը և խաղաղության գործընթացը մեծապես կապված չեն միմյանց հետ․ «Կուրսկի հետ ռուս-ուկրաինական խաղաղությունը շատ քիչ կապ ունի, սա կարելի է ասել ձևական մասն է»։

Նրա խոսքով, խաղաղության իրական խնդիրը ավելի խորքային է։

«Խնդիրն այն է, որ ամերիկացիները փորձում են այնպես անել, որ ուկրաինացիները բավարարեն Ռուսաստանի պահանջների գոնե մի մասը, մասնավորապես Ղրիմի ճանաչումը»,- ասաց Երվանդ Բոզոյանը։

Սակայն, ըստ նրա, Ուկրաինան մերժում է այս տարբերակը՝ այն համարելով իրենց տարածքային ամբողջականության խախտում։

Բոզոյանը նաև ընդգծեց, որ ամերիկյան կողմը նույնպես փորձում է նվազագույն փոխզիջման գնալ․ «Մյուս կողմից էլ ամերիկացիները ասում են, որ պետք չի ճանաչել Ղրիմը, բայց մյուս պահանջները գոնե բավարարեք, որ կրակը դադարի՝ օրինակ, ՆԱՏՕ-ի մեջ չմտնելը կամ անվտանգության երաշխիքների տրամադրումը»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ իրավիճակը շատ բարդ է․ «Շատ խնդիրներ կան, որոնք ուկրաինացիների համար վիրավորական են, մյուս կողմից էլ Ամերիկան ասում է, որ եթե չընդունեն պայմանները, իրենք կդադարեն միջնորդ լինել, և Ռուսաստանը ըստ էության ավելի շատ տարածքներ կգրավի»։

Նրա խոսքերով՝ Ուկրաինան հայտնվել է ծանր վիճակում. «Եթե ընդունի այս պայմանները, շատ վիրավորական կլինի իրենց համար, իսկ եթե չընդունեն, շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն»։

Բացի քաղաքական հանգամանքներից՝ քաղաքագետը կարևորեց նաև առաջնորդների անձնական հակասությունները:

«Կա նաև հոգեբանական խնդիր Պուտին-Զելենսկի հանդիպման, որովհետև մեկը մյուսին համարում են ահաբեկիչ կամ մարդասպան։ Տարաձայնությունները ուղղակի այնքան մեծ են երկու երկրների միջև, որ դժվարանում եմ մոտ ապագայում պատկերացնել խաղաղություն»,- եզրափակեց Երվանդ Բոզոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի