Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 19:32 21-11-2025

Ինչպես է Փաշինյանը «նախկիններին» հեռացնելու քաղաքական կյանքից․ քաղաքագետի կարծիքը

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավի այն անդամները, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը և այն թակարդի մեջ պահել, պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից։

Թե ինչու է այդքան համոզված Փաշինյանը, արդյոք ճնշմա՞մբ է փորձելու հեռացնել ընդդիմադիրներին խորհրդարանից, թե՞ ծրագիր ունի այդ մասով, Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանից։

«Ամեն մարդ իր կարծիքն է հայտնում։ Նույն կերպ էլ ընդդիմությունն է հայտարարում, որ ընտրություններին ՔՊ-ն պետք է պարտվի, և Փաշինյանը հեռանա քաղաքականությունից։ Ես դա դիտարկում եմ որպես հռետորական ձևակերպում։ Ընդիմությունն ասում է, որ 2026-ից հետո Փաշինյանը չի լինելու իշխանության մեջ։ Իրենք էլ հակադարձում են, որ 2026-ի ընտրություներից հետո Քոչարյանն ու Սարգսյանը չեն լինելու քաղաքականության մեջ»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։

Նա չբացառեց, որ իշխանությունը կփորձի այլ գործիքակազմ կիրառել։

«Իրենք փաթեթի բոլոր քաղաքական գործիչներին պիտակավորում են որպես նախկին իշխանության ներկայացուցիչներ, որովհետև էդպես շահավետ է իրենց համար։ Սա քաղաքական պայքար է։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընտրություններն անձամբ Նիկոլ Փաշինյանի համար լինել-չլինելու հարց է, ինքն ամեն գնով ամեն ինչ անելու է, որ կառչի իշխանությանը և չհանձնի իշխանությունը, որովհետև շատ լավ գիտի, որ այն ինչ կատարել է հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ, շատ թանկ է նստելու իր վրա»,- եզրափակեց Երվանդ Բոզոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»