Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:53 25-04-2025

Երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, էթիկայի հանձնաժողով պիտի այդ ժամանակ ստեղծեինք. Թովմասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկմանը հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հանձնաժողովի ստեղծումը գուցե բացի «պանդորայի արկղը»։ «Պատճառներից մեկն էլ, որ մենք չենք ստեղծում ժամանակավոր էթիկայի հանձնաժողով, այն է, որ չենք համարում նորմալ, որ գործի այն նույն կարգը, ինչը հանձնաժողովների ձևավորման դեպքում է, երբ իշխանությունն ունի ձայների մեծամասնություն, իսկ ընդդիմությունը՝ փոքրամասնություն։ Ձեզ համար ընդունելի՞ է դա»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նախագծի հիմնական զեկուցող Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Ես համարում եմ, որ, այո՛, կարող է հիմա ձևավորվել էթիկայի հանձնաժողով՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Հիմա կա դրա անհրաժեշտությունը․․․ Երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, էթիկայի հանձնաժողով պիտի այդ ժամանակ ստեղծեինք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան