Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:57 25-04-2025

Տեղեկություն տրամադրեք Փաշինյանի իշխանության ամենակոռումպացված գործի մասին՝ ԱՆԻՖ հիմնադրամից

Ուզում եմ մեզ որևէ տեղեկություն հայտնեք Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր կոռումպացված գործի մասին՝ այն է պետություն-ձեռնարկատեր ներդրումային ԱՆԻՖ հիմնադրամի մասին: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Թովմասյանը հայտարարեց, որ ԱՆԻՖ հիմնադրամով 25 միլիարդ դրամ փոշիացվել է։

«Այս գործը քննվում է 2022 թվականից։ Երևի կարելի է դասակարգել այն գործերի շարքին, որ կա գործ, բայց չկան մեղադրյալներ։ Այս գործով ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի՞, թե՞ ոչ։

Ես ուզում եմ հիշեցնել, որ այստեղ տեղի է ունեցել համակարգային խոշոր կոռուպցիոն գործարքներ, դրանցից չէր կարող անմասն մնալ ոչ ԱՆԻՖ-ի տնօրենը, ոչ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը 2019 թվականին հպարտանում ու պարծենում էր, որ դարի կարևորագույն մարմինն է ձևավորվել, որը փրկելու է մեզ և ներդրումները հոսելու են Հայաստանը։

Ներդրումները ոչ միայն չհոսեցին, այլ հպարտ հարկատուների գրպանից 25 միլիարդ դրամ հօդս ցնդեց և Հայաստանի դեմ արբիտրաժում գործ կա Էյր Արաբիայի մասով։ Ուզում եմ հիշեցնել, որ այս կառույցում աշխատել են ուժային կառույցների ներկայացուցիչների հարազատներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ։

Նրանք ստացել են միլիոնավոր դրամների աշխատավարձեր։ Հիմա չկա ԱՆԻՖ-ը, այդ մարդիկ չկան։ Անհասկանալի էր, թե ի՞նչ ծառայություն էին նրանք մատուցում այդ խոշոր աշխատավարձերը ստանալով»,- ասաց Թ. Թովմասյանը։

Նա նշեց, որ եթե եզրափակիչ խոսքում դատախազը չանդրադառնա այս և իր կողմից բարձրաձայնված մյուս գործերին, գոնե լիագումար նիստի ժամանակ անդրադառնա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան