Ներքին 2 տարի առաջ - 19:49 10-05-2024

Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան

Եվրամիության խորհրդում շարունակվում են քննարկումները Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին միջոցներ տրամադրելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե Հունգարիայի վետոյի պատճառով ԵՄ-ն մերժեց Հայաստանին անվտանգային աջակցություն ցուցաբերել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներով, արդյոք ԵՄ-ն ևս մեկ փորձ կանի Հայաստանին աջակցելու գործընթաց նախաձեռնել կամ ԵՄ-ն քննարկո՞ւմ է այլընտրանքային խողովակներով Հայաստանին աջակցել

«ԵՄ խորհրդի նիստի ժամանակ մենք անդամ պետությունների հետ քննարկեցինք, թե ինչպես աջակցել Հայաստանի դիմակայությանը, ինչպես աջակցել այն կարիքներին, որոնք Հայաստանն է ձևակերպել անվտանգության բնագավառում: Այդ պահին ԵՄ անդամ պետությունները պայմանավորվեցին քննարկել երկու հնարավորություն: Նախ ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերել Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնել ԵՄ դիտորդական առաքելության անդամների թիվը: Դիտորդական առաքելության հարցում մենք խոստումը կատարում ենք, նոր դիտորդները տեղակայման փուլում են: Ինչ վերաբերվում է ԵՄ խաղաղության հիմնադրամին, քննարկումները շարունակվում են խորհրդում»,- ասաց Մարագոսը։
ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով