Ներքին 5 տարի առաջ - 11:49 02-06-2021

Բուհերի ֆինանսավորման նոր մոդելի քննարկումները շարունակվում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն արվեստի կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ֆինանսավորման նոր մոդելի մշակման և ներդրման հարցերը:

Ընդգծելով, որ բուհերի ֆինանսավորման ներկա մոդելը զարգացման հնարավորություն չի ընձեռում, նախարարի տեղակալն անդրադարձել է գործող մոդելը փոփոխելու անհրաժեշտությանը։

«Եթե բուհի բյուջեի 65-70 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, մնացածն էլ պահպանման ծախսն է, այդ բուհը չի կարող զարգացում ունենալ: Պետությունը կարևորում է ֆինանսավորման համակարգի փոփոխությունը` որպես նպատակ ունենալով որակյալ մասնագետների թողարկումը»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ավելացնելով, որ ֆինանսավորման բանաձևի շուրջ ընթացող քննարկումների նպատակը բուհերի մոտեցումներին և առաջարկներին ծանոթանալն է:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել արվեստի ոլորտի կրթական ծրագրերի իրականացման և ֆինանսավորման առանձնահատկություններին: Այդ համատեքստում բուհերի պատասխանատուները ներկայացրել են իրենց մոտեցումները: Քննարկվել է ֆինանսավորման բանաձևի գլխավոր բաղադրիչներից մեկի՝ ուսանողների և դասախոսների թվի հարաբերակցության գործակցին։

Առաջարկություններից մեկի համաձայն` կրթական որոշ ծրագրերի, օրինակ՝ երաժշտական արվեստի ֆինանսավորումը, պետությունը պետք է ամբողջությամբ իր վրա վերցնի, քանի որ արվեստի ոլորտը չի կարող զարգանալ առանց պետական լիարժեք հոգածության:

Բարձրացվել է նաև բարձրագույն մասնագիտական կրթության ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանության հարցը. դրա մեջ զարգացման բաղադրիչը պե՞տք է ներառել, թե՞ ոչ, որքանո՞վ է զարգացման բաղադրիչը հաշվի առնվում պետության կողմից բուհերին տրվող պետական պատվերի ժամանակ, և ընդհանրապես ինչպե՞ս է հաշվարկվում այս կամ այն մասնագիտական վարձավճարի չափը։ Նշված և այլ հարցերի ուսումնասիրության և վերլուծության գործում ԿԳՄՍ նախարարությունը, ըստ Կարեն Թռչունյանի, ակնկալում է բարձրագույն ուսումնական հաստատությունների շահագրգիռ աջակցությունը։

Անդրադառնալով ուսումնական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման հարցին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հետազոտական բաղադրիչը նպաստում է առաջնային դիտվող կոմպետենցիաների ձևավորմանը, որն էլ իր հերթին կարող է նպաստել արդի կրթության որակական կարևոր ցուցիչներից մեկի՝ քննական մտածողության զարգացմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող