Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:46 25-04-2025

Առևտուրը միակողմանի է․ Թուրքիան սահմանափակում է հայկական ապրանքների ներկրումը

2024 թվականին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը 0.5 մլն դոլարի չի հասել։ Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։

Հավելենք նաև, որ վերջին տասը տարում Թուրքիայից Հայաստան ներմուծման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել 2023-2024 թվականներին։ Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Այո, 2023-2024 թվականներին ունեցել ենք թուրքական ապրանքների կտրուկ աճ, ինչը պայմանավորված է մի շարք օբեկտիվ և սուբեկտիվ գործոններով։ Նշեմ, որ դրա վրա էական ազդեցություն է թողել մաքսային վարչարարության որոշակի փոփոխությունը։ Մյուս գործոնն այն է, որ մի շարք ապրանքներ Հայաստանում կտրուկ ավելացել են՝ պայմանավորված Թուրքիայի լիրայի արժեզրկմամբ»,- նկատեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ թուրքական ապրանքների ներկրմանը նաև էապես նպաստում են էլէկտրոնային տարբեր հարթակները, որոնց միջոցով վաճառվում են թուրքական ծագման ապրանքներ։

«Առևտուրը միակողմանի է։ Այսինքն՝ մենք ներկրում ենք թուրքական ապրանքներ, բայց Թուրքիան սահմանափակում է կիրառում Հայաստանից ներկրվող ապրանքերի նկատմամբ։ Սա անարդար է։ Թուրքական տնտեսությունը էապես չի տուժում փակ սահմաններից»,- նշեց Պարսյանը։

Տնտեսագետի համոզմամբ՝ այս կախվածությունը չի կարող դառնալ քաղաքական ճնշման գործիք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում