Արտաքին 4 տարի առաջ - 14:37 11-10-2022

Թուրքիան չի աջակցում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների սահմանմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դեմ է Ռուսաստանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանմանը։ Թուրքական «TVNET» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն նշել է, որ արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների խզումը անխուսափելիորեն կազդի բոլորի վրա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման արդյունքում բնական գազի գները կտրուկ աճել են։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան բնական գազի պակասից չի տուժում, սակայն նման իրավիճակ առկա է այլ երկրներում։ «Մենք երբեք չենք ընդունում միակողմանի պատժամիջոցները»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Վերջինս նաև նշել է, որ Ուկրաինայի համար անհրաժեշտ է ապահովել կենսունակ զինադադար և արդար խաղաղություն։ Նա վերահաստատել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Չավուշօղլուի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակությունը դժվարացնում է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հաստատումը։ Նա ափսոսանք է հայտնել, որ կողմերի միջև բանակցությունները ետին պլան են մղվել։

«Մենք ի սկզբանե հավատարիմ ենք եղել սկզբունքային քաղաքականության և երբեք հավասարակշռության քաղաքականությունը չենք խախտել։ Մենք կայացրեցինք որոշումներ, որոնք դուր չեկան Ռուսաստանին, սակայն եթե միանայինք Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, անհնար կլիներ հասնել հացահատիկի գործարքին»,- նշել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ արևմուտքը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրա համոզմամբ՝ հակառակ պարագայում անհնար կլինի հրադադարի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որի ներկայացուցիչները պատերազմի սկզբից այցելություններ են կատարել թե՛ Ուկրաինա, թե՛ Ռուսաստան»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ