Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:15 25-04-2025

Բաքուն պահանջում է «պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր Երևանում և Փարիզում այրել են Ադրբեջանի դրոշը»

Բաքուն «խստորեն դատապարտում է ադրբեջանական դրոշի այրումը» ապրիլի 23-ին Երևանում Ջահերով երթի ժամանակ, ինչպես նաև ապրիլի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայ համայնքի հավաքի ժամանակ։

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այս գործողությունները գնահատել է որպես «Հայաստանում և նրա սահմաններից դուրս դեռևս ուժեղ ռևանշիստական ​​և էթնիկ ատելության վրա հիմնված մտածողության բացահայտ դրսևորում»։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի և Ֆրանսիայի իշխանությունները պետք է անհապաղ կանխեին նման արշավները, որոնք էթնիկական ատելության դրսևորում են, և ձեռնարկեին համապատասխան անվտանգության միջոցառումներ։

Բացի այդ, Բաքուն կոչ է արել պատասխանատվության ենթարկել «այս վանդալիզմի գործողությունները կատարածներին»։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այս սադրիչ գործողությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան