Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:00 15-04-2023

Բաքուն Երևանին կոչ է անում անհապաղ պատասխանատվության ենթարկել իր դրոշն այրած քաղաքացուն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է նախօրեին Երևանում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է, թե, իբր այս արարքը «Հայաստանում Ադրբեջանի դեմ ազգամիջյան ատելության հերթական դրսևորումն է»։ Պաշտոնական Բաքուն նշել է, որ Հայաստանի կառավարությունը, որպես միջոցառումը կազմակերպող կողմ, պետք է ժամանակին կանխեր նման միջադեպերը և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ։

«Չնայած հանցագործն ի սկզբանե կալանավորվել էր, սակայն շռայլ ծափահարություններով նրա հետագա ազատ արձակումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Հայկական կողմը պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկի ատելության այս հանցագործությունը կատարած անձին»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանական կողմը կոչ է արել խստորեն դատապարտել այս արարքը և կազմակերպիչների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկել։ Հայտարարությունում նշվել է, որ «այս միջադեպը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի, Միջազգային օլիմպիական կոմիտեի և սպորտային մրցումների համար այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված վարքագծի կանոնների կոպիտ խախտում է»։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում դիզայներ Արամ Նիկոլյանը ցուցադրաբար այրել էր Ադրբեջանի դրոշը, ինչից հետո նա ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ՝ ազատ արձակվել։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան