Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:44 24-04-2025

Մենք ամաչում ենք մեր պապերի արածների համար. Իրաքի քուրդ

Oragir.News-ի թղթակիցը զրուցել է Ծիծեռնակաբերդ այցելած՝ ազգությամբ իրաքցի քրդի հետ:

⁃ Ինչպե՞ս եք ձեզ զգում, որ այս պահին այստեղ կանգնած եք, բայց այս ամենը նաև շատ մեծ կապ ունի ձեր ժողովրդի հետ:

⁃ Քուրդ ժողովուրդը ու հայ ժողովուրդը շատ կապված են միմյանց, թե մշակույթով թե տարբեր առումներով: Նույնիսկ պատմության մեջ եղել ենք նույն իրավիճակում, ունեցել ենք նույն ցավը, մենք պետք է կանգնենք իրար կողքի, պետք է միշտ միավորված լինենք:

⁃ Չե՞ք կարծում, որ ձեր այցը կազդի ձեր հարաբերությունների վրա, որ ունեք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

⁃ Մենք մարդիկ ենք, մենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ենք, մեզ չի հետաքրքրում քաղաքականությունը ու քաղաքական կապերը, մենք պետք է գայինք այստեղ, որպեսզի ցույց տայինք, որ ընդունում ենք, որ հայ ժողովրդին ցեղասպանել են։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, որը հարատև է։ Այսպիսով, ոչինչ չի կարող խոչընդոտել, որ մենք ավելի ու ավելի լավ կապեր ունենանք Հայաստանի հետ։

⁃ Եվ վերջին հարցը, Հայաստանում շատերն ասում են, որ քրդերն են ցեղասպանել հայերին, հիմա ի՞նչ կասեք այս մասով:

⁃ Այո, մենք գիտենք դա, 110 տարի առաջ փոքր քրդական խմբերը օգտագործվել են Օսմանյան կայսրության կողմից, որպեսզի կոտորեն հայերին, բայց եթե հետ նայենք պատմությանը, կտեսնենք, որ շատ քրդական խմբեր էլ փրկել են հայերին ու օգնել փախչել Սիրիա, Իրաք։ Հայերը մեր պետությունում համարվում են ամենափոքր համայնք ունեցող ազգերից մեկը, բայց մեր ժողովուրդն է նրանց օգնել ու փրկել։ Բայց մենք ամաչում ենք այն մարդկանց համար, ովքեր ցեղասպանել են հայերին ու ազգությամբ եղել են քուրդ։ Մենք այսօր այստեղ ենք, ոչ թե այն քրդերի համար, որ ցեղասպանել են հայերին, այլ հայ ժողովրդի զոհված նահատակների առաջ խոնարհվելու։

Շնորհակալ եմ։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան