Արտաքին 5 տարի առաջ - 18:54 12-05-2021

Իրաքի հյուսիսում Թուրքիայի MIT-ի օպերացիայի հետևանքով 2 քուրդ զինյալ է սպանվել

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են:

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Գարա շրջանում իրականացված ռազմագործողության հետևանքով սպանվել է 2 քուրդ զինյալ:

Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալները ծրագրել էին անցնել հյուսիսիրաքյան Մեթինայի շրջանը և հարձակում կազմակերպել թուրք ուժայինների դեմ:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում “Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այս օպերացիաներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան