Արտաքին 5 տարի առաջ - 20:07 01-06-2021

Լուրջ հարվածներ ենք հասցնելու Թուրքիային և վերջինիս աջակիցներին. քուրդ զինյալ

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, «Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման զինյալները պատրաստվում են լուրջ հարվածներ հասցնել Թուրքիային և վերջինիս աջակիցներին: Այս մասին հայտնել է HPG-ի զինյալներից Դիլգեշ Ֆարքինը:

Ֆարքինը, անդրադառնալով Թուրքիայում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացման թեմային, նշել է. «Թուրքիայի իշխանությունները, Օջալանին մեկուսացնելով, ցանկանում են կտրել նրա կապը հասարակության հետ: Այդ պատճառով թուրքական պետությունը էլ ավելի է սաստկացնում իր հարձակումները»:

Նրա խոսքով՝ պատճառը նաև այն է, որ Օջալանը Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում «մարդկության ձայնն ու պատիվն է»:

Թուրքական իշխանությունների ֆաշիստական հարձակումների դեմ, ըստ Ֆարքինի, համընդհանուր դիմակայություն է պետք:

«Մենք դիմակայությամբ կարող ենք հաջողության հասնել: Թուրքական պետությունը 4 րոպեանոց հեռախոսազանգով ցանկացավ խափանել քուրդ ժողովրդի պայքարը, սակայն մենք էլ ավելի ենք ուժեղացնելու մեր պայքարն ընդդեմ թշնամու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով