Ներքին 1 տարի առաջ - 11:02 24-04-2025

Դրոշ այրելը քաղաքացու բողոքի արտահայտման օրինական միջոց է․ Վարազդատ Հարությունյան

Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1984թ. օգոստոսի 22-ին,28-ամյա ամերիկացի Գրեգորի Լի Ջոնսոնն ի նշան Ռեյգանի դեմ բողոքի այրեց ԱՄՆ դրոշը:

Այդ արարքի համար Տեխասի նահանգային դատարանը դատապարտեց Ջոնսոնին 1 տարվա ազատազրկման և նշաբակեց 2000 դոլար տուգանք:

Տարիներ անց` 1989թ. ԱՄՆ գերագույն դատարանը արդարացրեց ամերիկացուն` սահմանելով, որ դրոշ այրելը քաղաքացու բողոքի արտահայտման օրինական միջոց է, որը երաշխավորվում է ԱՄՆ սահմանադրությամբ (1-ին ուղղմամբ):

Ժողովրդավարական երկների մեծամասնությունում դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ:

Նկարում Գրեգորի Լի Ջոնսոնն է ԱՄՆ դրոշն այրելիս (1984թ.)»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի