Ներքին Ուղիղ եթեր 1 տարի առաջ - 11:23 22-04-2025

Ատելության խոսքը որպես քաղաքական գործիք Ադրբեջանում․ քննարկում․ ՈւՂԻՂ

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ հետազոտական զրույց, որի առանցքում էր «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» թեման։

Քննարկման նպատակն էր բացահայտել հայատյաց հռետորաբանության համակարգային բնույթը և դրա ազդեցությունը հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների վրա։

Բանախոսները օրինակներով ներկայացրեցին, թե ինչպես է Ադրբեջան պետությունը նպաստում հայերի դեմ ատելության տարածմանը՝ քաղաքական, կրթական, մեդիա և հասարակական տարբեր հարթակներում, օգտագործելով հստակ տերմիններ և կոչեր, որոնցից էր՝ «թշնամի», «վիրուս», «ֆաշիստ», «անմարդկային» և այլն։

Գրեթե բոլոր ելույթ ունեցողները համակարծիք էին, որ Ադրբեջանի այսօրինակ խոսույթը չի նպաստում խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։ Նրանք նաև ընդծում էին, որ ՀՀ իշխանությունները համարժեք չեն հակադարձում Ադրբեջանից հնչող ատելության խոսքին, ինչից օգտվելով, չբարեկամներն ավելի ագրեսիվ հռետորաբանություն են կիրառում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում