Արտաքին 4 տարի առաջ - 11:35 11-03-2022

Facebook-ն ու Instagram-ը պատերազմի հետ կապված, մասամբ թույլ կտան ատելության խոսքը

Meta ընկերությունը, որը կառավարում է Facebook-ն ու Instagram-ը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետ կապված ժամանակավորապես մասամբ վերացնում է ատելության խոսքի սահմանափակումները։

Ընկերությունը որպես օրինակ է բերում նախկինում արգելված «մահ ռուսաստանցի բռնազավթողներին» արտահայտությունը, որն այժմ թույլատրվում է:

Meta-ն, այնուամենայնիվ, խոստանում է, ընդհանուր առմամբ, արգելափակել ռուսաստանցիների նկատմամբ բռնության կոչերը։

Նաև որոշ երկրներում թույլատրվելու են ՌԴ-ի և Բելառուսի նախագահներին մահ ցանկանալու բովանդակությամբ գրառումները:

Այս քաղաքականությունը ենթադրաբար կգործի Հայաստանում, Ադրբեջանում, Էստոնիայում, Վրաստանում, Հունգարիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սլովակիայում և Ուկրաինայում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»