Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 21-04-2025

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դեմ է Հայաստանի անկախությանը․ Արմեն Մանվելյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արմեն Մանվելյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, մասնավորապես՝ նոր Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին կատարվող հղումը հանելու անհրաժեշտության, դրա սպառնալիքների, Արցախի հարցը փակելու քաղաքականության և դրա անհնարինության, Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունների, դրանց դասերի, 2026-ի համապետական ընտրություններին ճիշտ նախապատրաստվելու անհրաժեշտության, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մի շարք այլ զարգացումների վերաբերյալ։

Արմեն Մանվելյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դեմ է Հայաստանի անկախությանը։ «Սա նաև իրենց գոյաբանական իմաստի կարևորագույն մասն է․ այսինքն՝ քանի որ իրենք դեմ են Հայաստանի անկախությանը, դեմ են Հայաստանի ինքնությանը և նաև հայի ինքնությանը և ինքնուրույն և անկախ պետություն կառուցելու կառուցելու գաղափարին, ապա իրենք նաև դեմ են հռչակագրին։ Փորձելով այս նվաստացման ճանապարհով հայ ժողովրդին տանել՝ ձգտում են վերջնականապես կոտրել ցանկացած դիմադրություն՝ ոչ միայն թուրքի հանդեպ, այլ նաև շարունակաբար իշխանության մնալու այն ընդվզումը ներքին, որը կա այսօր Հայաստանում»,- ասաց նա՝ համաձայնելով դիտարկման հետ, որ Անկախության հռչակագրից հրաժարվելով օրվա իշխանությունը նաև իր վերարտադրության խնդիրն է լուծում։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Հայաստանում այսօր ժողովրդավարական մշակույթի ճգնաժամ է։

Մանրամասները՝ հարցազրույցում․


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով