Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:22 21-04-2025

Շենգավիթի թաղապետը՝ ԱԱԾ-ի կողմից ձերբակալությունների մասին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ձերբակալված 2 պաշտոնյաներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստում հայտնեց վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

«Ձերբակալությունը տեղի չի ունեցել թաղապետարանի շենքում և իմ ներկայությամբ, ինչպես գրում է մամուլը։ Նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից մեկ լումա անգամ գողանալը, մեղմ ասած, սրիկայություն է»,–ասաց Մկրտչյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին, ընդգծեց, որ կոռուպցիոն դրսևորումները անընդունելի են։
«Այս մակարդակում որքա՞ն պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ խոսքը ոչ միայն համայնքային բյուջեից գողանալու մասին է, այլև ինչ-որ մի բան արձանագրել կամ չարձանագրելու համար կաշառք վերցնելու։

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները ապրիլի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողների հետ Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ են կատարել, որից հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք ձերբակալվել են և կսկածվում են կաշառք վերցնելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի