Ներքին 1 տարի առաջ - 11:50 19-04-2025

Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը

Այսօր՝ ապրիլի 19-ին, Վարդան Ղուկասյանը երդվեց և ստանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը։ Վարդան Ղուկասյանը 6-րդ անգամ է ընտրվում այս պաշտոնում։

Երդմնակալության արարողությունը սկսվեց աղոթքով, այնուհետև հնչեց Հայաստանի օրհներգը, որից հետո նորընտիր քաղաքապետը մոտեցավ ամբիոնին։

«Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,-հայտարարեց նա։

Երդմնակալության արարողությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան