Ներքին 2 տարի առաջ - 10:37 09-09-2024

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի․ Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց մանդատը

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Արմենուհի Ղազարյանը երդվեց և ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Նա ԱԺ-ում փոխարինելու է մանդատը վայր դրած Գուրգեն Արսենյանին:

Ազգային ժողովի 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջին նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 21 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։ Ավելի ուշ նա նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված է 44 հարց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում