Մամուլ 1 տարի առաջ - 07:45 19-04-2025

Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երևանի Նաիրի Զարյան 17 Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց բավականին թեժ էր։

Արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպովը և նրան սատարող մոտ 2 տասնյակ արցախցիներ պահանջում էին հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ու դա անում էին կռվով՝ գոռգոռոցներով ու լրագրողների վրա բղավելով, վիրավորելով, խուլիգանական վարք դրսևորելով:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս նույն անձինք էին, որ Արցախում 2018 թվականին առաջիններից հայտարարեցին, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Նույն այս անձինք նաև սերտ հարաբերությունների մեջ են Սամվել Բաբայանի հետ, որն ամեն բան անում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին վտարանդի պաշտոնից զրկելու, պաշտոնանկ անելու համար:

Ու, կարծես թե, այս խումբը իր առջև պլան է դրել այս անգամ ամեն գնով նպատակին հասնելու:

Թեեւ երեկ ակցիայի մասնակիցները իրենց նպատակը այսպիսին հռչակեցին. «նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է վերադարձնի բոլոր այն գումարները, որոնք թալանվել են արցախցիներից և տրամադրի բռնի տեղահանված արցախցիներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար», սակայն նրանք իրականում երեկ թաքուն բացահայտեցին, որ այս լոզունգներով ՀՀ ընտրություններում որպես երրորդ ուժ են ցանկանում հանդես գալ:

Ակտիվիստ Արթուր Օսիպովը նշեց, որ Արցախից թալանվել է մոտավորապես 467 մլն դոլար, որը փոխանցվել է 48 ընտանիքի, իսկ թե ովքեր են այդ ընտանիքները, Օսիպովը խուսափեց անուններ տալուց։
Թե ինչու են նոր հիշել այս «թալանի» մասին, անգամ արցախցիների համար է տարօրինակ:
Նկատենք, որ շատ արցախցիներ երեկ վատ էին զգում ագրեսիվ այս երիտասարդների պահվածքի համար և լրագրողներից ներողություն խնդրեցին նրանց փոխարեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան