Մամուլ 1 տարի առաջ - 09:11 16-04-2025

Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում» է․ Հրապարակ

«Հրապարակ» գրում է․ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ նախկին պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որի պաշտոնը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը բարձրացրել է՝ նշանակելով Թալինի կոմունալ բաժնի պետ, պարզվում է, իշխանական միջոցառումների ակտիվ մասնակից է եւ Աննա Հակոբյանի կրթարշավի ֆանատ։ Նրան նկատել են տիկնոջ շարժման տարբեր միջոցառումներին, օրեր առաջ էլ «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության` Մատենադարանում անցկացված «Հաղորդակցության հմտություններ» խորագրով դասընթացին էր մասնակցում։ Դրանից առաջ նա Գյումրիում էր՝ ՔՊ-ի շտաբի մոտ: Այն ժամանակ, երբ իր կուսակից Վիլեն Գաբրիելյանը հարբած հարցազրույցներ էր տալիս լրատվամիջոցներին, նա մոտակայքում էր։

Սուրեն Թորոսյանը նախկինում էլ է «աչքի ընկել» իր ակտիվությամբ․ 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավանում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ժամանակ Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա. Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ամբուլատոր բուժօգնություն էր ստացել։ Գործ էր հարուցվել, սակայն գործն այժմ հայտնվել է փակուղում, քանի որ հանցանք կատարած անձը ՔՊ-ական է։ Բացի այդ, նա սոցցանցերում խուլիգանական վարք է դրսեւորել՝ հայհոյանքներ գրելով իշխանության ընդդիմախոսների հասցեին։ Ի դեպ, ապրիլի 19-ին Աննա Հակոբյանը հերթական կրթարշավն է անցկացնելու Թալինում, եւ Տավրոս Սափեյանն արդեն հրահանգել է իր աշխատողներին՝ գրանցվել եւ մասնակցել դրան։ Վստահ ենք, որ Սուրեն Թորոսյանը եւս առիթը բաց չի թողնի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում