Արտաքին 1 տարի առաջ - 18:26 14-04-2025

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անընդունելի են Իրանի համար․ Բաղայի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները ո՛չ արդյունավետ, և ո՛չ էլ ընդունելի կլինեն Իրանի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Օմանը պատշաճ կերպով միջնորդ է հանդիսացել ապրիլի 12-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններում՝ ավելացնելով, որ Թեհրանը կապի մեջ է Մուսկատի հետ՝ բանակցությունների հաջորդ փուլի վայրի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Իրանական Tasnim գործակալության հաղորդմամբ՝ խոսնակն ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրը, հավանաբար, Օմանում չի լինի՝ ընդգծելով, որ բանակցությունների ձևաչափն ու շրջանակը կմնան անփոփոխ։

«Անուղղակի բանակցությունները ավանդական մեթոդ են: Դա եղել է նախկինում և հիմնված է նախկինում ապացուցված փորձի վրա: Մենք պետք է ընտրենք մեթոդ, որի արդյունավետության մեջ վստահ կլինենք», - հավելել է խոսնակը:

Նա նշել է, որ պատճառներից մեկը, որ Իրանը նախընտրել է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարել, ամերիկյան հակասական քաղաքականությունն է։

«ԱՄՆ-ն չի կարող առաջ տանել ճնշման և սպառնալիքի քաղաքականությունը՝ միաժամանակ կոչ անելով ուղիղ բանակցություններ մեկնարկել»,- հավելել է Բաղային՝ նշելով, որ Վաշինգտոնը պետք է լուծի պարադոքսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով