Արտաքին 8 ամիս առաջ - 20:42 17-02-2026

ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանում են Իրանի գերագույն առաջնորդի հավանությամբ. Փեզեշքիան

Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն ընթանում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լիակատար հավանության և համակարգման ներքո։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Այս բանակցություններն ընթանում են գերագույն առաջնորդի լիակատար համակարգմամբ և հավանությամբ։ Մեր նպատակն է լուծել խնդիրները, այլ ոչ թե պարզապես բանակցել հանուն բանակցությունների: Մենք լրջորեն ձգտում ենք արդյունքի հասնել։ Հուսով ենք, որ բանակցային գործընթացն իսկապես շոշափելի արդյունքի կհանգեցնի», - ասել է Փեզեշքիանը, որի խոսքը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը։

Այսօր Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում, տեղի են ունեցել իրանական միջուկային դոսյեյի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:

Արաղչին բանակցությունները անվանել է «կառուցողական» և «լուրջ»: Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքներ, որոնցով կաշխատեն հետագա գործարքի վրա։ Առայժմ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ հնարավոր պայմանավորվածության տեքստերի վրա աշխատելու համար, այնուհետև կփոխանակվեն տեքստերով և ըստ այդմ կորոշեն բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի