Մամուլ 1 տարի առաջ - 08:42 12-04-2025

Շիրակի և Սյունիքի դատարաններում քաոսային իրավիճակ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շիրակ եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում, կարելի է ասել, քաոսային իրավիճակ է։ Բանն այն է, որ այս դատարաններ Երեւանից գործուղված դատավորները մեկ տարի աշխատում են եւ կրկին ետ գալիս Երեւան։ Արդյունքում՝ իրենց վարույթներում քննվող գործերը մնում են կիսատ, դրանք մակագրվում են նոր դատավորների եւ քննությունը սկսվում է զրոյից։ Այստեղ ավելի շատ տուժում են ամբաստանյալները, հայցվորները, որոնք տարիներով դատական ակտ չեն ունենում։

Մենք տեղեկացանք, որ նման իրավիճակում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի քրգործը։ Նա արդեն 4-5-րդ դատավորն է փոխում։

«Նոր դատավոր ունենք՝ Արթուր Ոսկանյանն է՝ Արմավիրի դատարանից է եկել, դեռ մեկ նիստ է եղել։ Այս իրավիճակը սովորական երեւույթ է դարձել, Դատավորներին բաշխում են, որոշ ժամանակ աշխատում են, հետո ուղարկում Երեւանի նստավայր, դրանով պայմանավորված էլ ամեն անգամ գործը սկզբից է սկսվում։ Իմ վարույթում այդպիսի տասնյակի հասնող գործեր կան, որոնք Սյունիքի ու Շիրակի դատարաննեում են քննվում»,-այս մասին մեզ ասաց Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը՝ հույս հայտնելով, որ գոնե այս անգամ գործը ավարտին կհասցվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով