Ներքին 1 տարի առաջ - 10:33 11-04-2025

Երևանում Մ․ Խորենացու անվան դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջև. shamshyan.com

Ապրիլի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 8-ին Մ․ Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ երեխաներից մեկին հարվածներ են հասցրել։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ համայնքային ոստիկան Մելիքջանյանը պարզել է, որ ապրիլի 8-ին ժամը 09։15-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանություն է եղել Երևանի բնակիչներ 13-ամյա Մ․ Մ․-ի, 13-ամյա Գ․ Ա․-ի, 13-ամյա Մ․ Մ․-ի, 14-ամյա Է․ Թ․-ի և 13-ամյա Մ․ Մ․-ի միջև, ինչի ժամանակ Մ. Մ․-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել համադասարանցու հասցեին և հարվածել:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան