Ներքին 2 տարի առաջ - 22:52 17-07-2024

Երևանի կենտրոնում ռուս տղամարդկանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի․ կան բերման ենթարկվածներ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ամը 02։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցի 15/3 հասցեում մի քանի անձինք հարձակվել են քաղաքացու վրա և ծեծի ենթարկել, իսկ րոպեներ հետո կրկին տեղեկություններ են ստացվել, որ ոչ ադեկվատ վիճակում գտնվող անձինք Վարդանանց փողոցի 15/3 հասցեում հարձակվել են մարդկանց վրա, հիմա նրանք հետ են եկել և կրկին հարձակվել են մարդկանց վրա և հարվածում են միմիանց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Արդեն տեղում ՌԴ քաղաքացի, 38-ամյա Սերգեյ Գրիգորիևը հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել, իսկ Ոստիկանություն ահազանգած քաղաքացին մատնացուց է արել 3 անձանց, ովքեր ծեծի են ենթարկել Ս.Գրիգորիևին, որտեղից վերջինիս և նշված անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու հիմնավոր կասկածանքով նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, 30-ամյա Միխաիլ Յուրտաևը, 24-ամյա Իսայ Յուրտաևը և 21-ամյա Իվան Կոտենկովը:

Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան