Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:56 10-04-2025

Ալիևը Ռուսաստանին օկուպանտ է անվանել, ԵՄ-ն 90 օրով հետաձգում է մաքսատուրքերը. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 10-ի միջազգային կարևոր լուրերը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ես տեսանելի ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հեռանկար չեմ տեսնում»։
Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպե՞ս կարող են նահանջել դրանից։
Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս օկուպացված հողերը համարում է Ուկրաինայի մաս:
Ադրբեջանն էլ է այդ հողերը համարում Ուկրաինայի մաս։ Ինչպե՞ս կարող են դա զոհաբերել և ասել. «Ո՛չ, սա Ուկրաինայի մաս չէ»: Դե, եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից»,- հայտնել է։

Եվրոպական միությունը 90 օրով հետաձգում է ԱՄՆ դեմ նոր մաքսատուրքերի կիրառումը։ Այս մասին այսօր Х-ի իր օգտահաշվում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը։
ԵՄ գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ Բրյուսելն այս քայլին կդիմի ավելի քան յոթ տասնյակ պետությունների դեմ ամերիկյան մաքսատուրքերի եռամսյա սառեցման մասին Թրամփի հայտարարությանն ի պատասխան։
«Մենք ցանկանում ենք հնարավորություն ստեղծել բանակցությունների համար։ Ավարտին հասցնելով պատասխան մաքսատուրքերի ծրագիրը, մենք 90 օրվա ընթացքում չենք կիրառի, - գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նա հավելել է՝ եթե Վաշինգտոնի հետ բանակցությունները հաղջողությամբ չավարտվեն, այդ հակաքայլերը ուժի մեջ կմտնեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»